Բաքվում տեղի են ունենալու ադրբեջանաթուրքական զորավարժություններ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 4, 2013 19:27

Համաձայն ռազմական համագործակցության ծրագրի`այս տարվա մարտին նախատեսվում է Բաքվում իրականացնել ադրբեջանաթուրքական համատեղ զորավարժություններ:
Ինչպես տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը, հղում կատարելով իր ռազմական աղբյուրներին, Ադրբեջանից զորավարժություններին մասնակցելու է մեկ մոտոհրաձգային գումարտակ, Թուրքիայից` մեկ վաշտ:

Հավելենք, որ անցած տարի Ադրբեջանի զինծառայողներիը մասնակցել են Թուրքիայում տեղի ունեցած մի շարք զորավարժությունների, մասնավորապես Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության խումբը Անկարայում մասնակցել է “Կովկասի արծիվ-2012” զորավարժությանը:

Դիտվել է 822 անգամ:
Print Friendly

Leave a Reply