Հայաստանի հավաքականի պաշտպանը կխաղա Լվովի «Կարպատներ» ֆուտբոլային ակումբում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 4, 2013 15:08

Հայաստանի ազգային հավաքականիևւ Գյումրիի «Շիրակի» կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանն այսուհետ կկրի ֆուտբոլի Ուկրաինայի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող Լվովի «Կարպատներ» թիմի մարզազգեստը: Կայացած 18 տուրից հետո «Կարպատները» վաստակել է 19 միավորով և 14-րդ տեղում է: Այն դժվարին դրությունում է և պայքարում է ուժեղագույնների խմբում մնալու համար:

Թե ինչ պայմաններով է 26-ամյա Մկոյանը տեղափոխվելու, առայժմ պարզ չէ:

Հիշեցնենք, որ 2012-ին Մկոյանը կարճ ժամանակով հայտնվել էր  Նալչիկի «Սպարտակում», սակայն վերջինս դուրս էր մնացել Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնությունից, և հայ պաշտպանը վերդարձել էր «Շիրակ»:

Դիտվել է 1586 անգամ:
Print Friendly

Leave a Reply