Մարզիչը և հարձակվողը քիչ է մնացել, որ ծեծեն իրար
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | January 4, 2013 14:52
Անգլիական «Մանչեսթեր սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլիի և թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի միջև տարաձայնությունները շատ են: Եվ ահա, քիչ է մնացել, որ նրանք իրար ծեծեն:
Հունվարի 3-ին անցկացված պարապմունքի ժամանակ Բալոտելլին շատ կոպիտ է խաղացել ակումբակից Սքոթ Սինկլերի դեմ: Դա Մանչինիին դուր չի եկել և պահանջել է, որ ֆուտբոլիստն անմիջապես հեռանա խաղադաշտից: Սակայն Մարիոն ասվածին բանի տեղ չի դրել: Մարզիչը փորձել է անհնազանդ մարզիկին դուրս հրել խաղադաշտից: Ի պատասխան վերջինս ձեռք է բարձրացրել Մանչինիի վրա: Վիճաբանությունը կանխել են Մանչինիի օգնականներ Բրայան Կիդը և Մասիմո Բատարան:
Միջադեպից անմիջապես հետո Բալոտելլին լքել է ակումբի բազան: Այս իրադարձությունն ամենայն հավանականությամբ կնպաստի, որպեսզի 22-ամյա ֆուտբոլիստը հնարավորինս շուտ հեռանա «Մանչեսթեր սիթիից»:






Facebook
Tweet This
Email This Post
