Ջասթին Բիբերը խոսել է զոհված լրագրողի դեպքի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 4, 2013 19:16

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`կանադացի հայտնի փոփ-աստղ Ջասթին Բիբերը մեկնաբանություն է տվել Լոս Անջելեսում լրագրողի մահվան պատճառ դարձած պատահարի վերաբերյալ: Երգիչը հույս է հայտնել, որ այս ողբերգությունից հետո համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն հայտնի մարդկանց, ոստիկանների, հասարակ անցորդների և լուսանկարիչների անվտանգության ապահովման համար:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում լուսանկարիչ էր զոհվել, որը փորձում էր նկարահանել Ջասթին Բիբերի ավտոմեքենան: Նրան վրաերթի էր ենթարկել փողոցով անցնող մեկ այլ մեքենան:

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply