Գերմանիայում օդերևութաբանները վաճառքի են հանել ցիկլոնները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 4, 2013 13:46

Բեռլինի Ազատ համալսարանի օդերևութաբանական ծառայությունը վաճառքի է հանել 2013-ի ցիկլոնների անունները: Ծառայությունն արժե 199 դոլար ու  այն  տղամարդկանց համար է, ովքեր կցանկանան, որ մթնոլորտային ցածր ճնշման գոտիները կրեն իրենց անունները կամ մականունները: Իսկ հակացիկլոնները որոշվել է անվանել կանանց անուններով, ի դեպ, դրանք արդեն սպառվել են, չնայած ավելի թանկ էին, քան ցիկլոնները` 299 եվրո:

Եթե գնորդներ այդպես էլ չհայտնվեն, ապա  գերմանացի օդերևութաբանները մտադիր են իրենց լոտը ներկայացնել Ebay աճուրդում:

Համալսարանական կայանը մտադիր է աճուրդից գոյացած գումարով ֆինանսավորել իրենց դիտումները, իսկ գնորդները կստանան սերթիֆիկատ, որտեղ նշված կլինի, թե որտեղ ու երբ է գրանցվել այն երևույթը, որն անվանվել է իրենց պատվին:

Ցիկլոններին անուններ հատկացնելու ավանդույթը ձևավորվել է Գերմանիայում, 1990-ականներին: Նման անունները  գիտական չեն, սակայն ընդունված է ողջ տարվա ընթացքում պաշտոնական կանխատեսումներում կիրառել դրանք:

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply