Իսրայելը 230 կմ-անոց պարիսպ է կառուցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 4, 2013 0:10

Իսրայելն ավարտել է Եգիպտոսի հետ սահմանին 230կմ-անոց պարսպի կառուցումը, որի միջոցով իսրայելական իշխանությունները մտադիր են դադարեցնել Աֆրիկայից անօրինական ներգաղթը, ինչպես նաև  կասեցնել սինայական թերակղզուց ահաբեկիչների ու մաքսանենգների ներթափանցումը:

5 մ լայնությամբ պատնեշի կառուցման համար պահանջվել է 45 000 տ պողպատ ու 2 մլն բեռնատար ավազ: Այն կառուցվել է այնպես, որ  հնարավորինս բարդացնի սահմանահատումը: Այս կառույցի շինարարությունն ավարտելով,հազարավոր շինարարներ անցել են մեկ այլ` “Կոլ Իսրայել” ռադիոկայանի տեղեկացմամբ, Սիրիայի հետ սահմանի կառուցմանը: Ավելի վաղ  վարչապետ Բենյամին Նաթանյահուն բազմիցս նախազգուշացրել է, որ անօրինական մուտք գործողներն ու ահաբեկիչները եգիպտական սահմանի փակումից հետո կներթափանցեն Հորդանանի կողմից, դրա համար դրա երկայնքով ևս իշխանությունները մտադիր են պարիսպ կառուցել: Աշխատանքները կավարտվեն մի քանի տարուց, որից հետո Իսրայելը բոլոր կողմերից պարսպապատ կլինի:

Դիտվել է 1409 անգամ:
Print Friendly

Leave a Reply