Հարավային Կորեայում մանկապիղծն առաջին անգամ դատապարտվել է քիմիական ամլացման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 4, 2013 2:08

Սեուլի դատարանը պատմական վճիռ է կայացրել: Առաջին անգամ մանկապիղծը կենթարկվի քիմիական ամլացման: Բացի այդ, 31-ամյա հանձագործը 15 տարի կանցկացնի բանտում, հաղորդում է Utro.ru-ն:

Նման դատավճիռ ընդունելու հնարավորություն տվող օրենքն ուժի մեջ է մտել 2012թ. ամռանը: Ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել հինգ դեռահասների հետ սեռական հարաբերություններ ունենալու, զոհերին նկարահանելու եւ տեսագրությունը ինտերնետում տեղադրելու սպառնալիքի մեջ: Դատավորը որոշել է, որ մեղավորը չի կարող ինքնուրույն վերահսկել իրեն եւ պետք է ամլացվի:

NEWS.am

Դիտվել է 725 անգամ:
Print Friendly

Leave a Reply