Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 3, 2013 23:32

Հունվարի 3-ին, ժամը 21.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում` “Այգեձոր” սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, հրդեհաշիջման կազմակերպան ախ-ն: Դեպքի մասին տեղյակ են պահվել “1-02” և “1-03” ծառայությունների հերթապահները: Նախնական տվյալներով “Մուշ” տաքսի սերվիսին պատկանող “ՍԵՆՍ” մակնիշի l 2413 պետհամարանիշի ավտոմեքենայի 3 ուղևորներ տեղափոխվել են “Արմենիա” բժշկական կենտրոն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply