Երիտասարդները Իսահակյան փողոցում գտնվող ակումբներից մեկում ծեծկռտուքի ժամանակ վնասվածքներ են ստացել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 3, 2013 23:11

Հունվարի 1-ին, ժամը 04.00-ին, թիվ 3 կլինիկական հիվանդանոցից ճանապարհային ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ այտոսկրաակնակապիճային կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1989 թ. ծնված Միքայել Մ.-ն, իսկ գանգուղեղային տրավմայով, դաստակի կտրած վերքով և ականջի վնասվածքներով՝ 1990 թ. ծնված Ռուբեն Ս.-ն, որոնք ըստ Միքայել Մ.-ի հայտարարության՝ վնասվածքներն ստացել են նույն օրը Կոմիտասի պողոտայի մոտակայքում, ավտովթարի հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքները ստացել են ոչ թե ավտովթարի հետևանքով, այլ նույն օրը, ժամը 02.30-ին, Իսահակյան փողոցում գտնվող ակումբներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 805 անգամ:
Print Friendly

Leave a Reply