Թուրքիայում աշակերտները բողոքում են դպրոցների հեռու լինելուց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 3, 2013 20:20

Թուրքիայի Ադանա քաղաքում տարրական դպրոցի աշակերտները, ովքեր դպրոց գնալ հալու համար ստիպված են մոտավորապես 10 կմ անցնել, ընտանիքի անդամների հետ միասին ճանապարհը փակելով, պահանջել են իրենց թաղամասում դպրոց բացել: Մետ 200 աշակերտ, ովքեր ստիպված են երկար ճանապարհ անցնել`դպրոց հասնելու համար, իրենց ձայնը լսելի դարձնելու նպատակով մայրերի և հայրերի հետ միասին ճանապարհը փակել են: Ինչպես տեղեկացնում է թուրքական “Sondakika” թերթը, ընդգծելով դպրոցների սակավաթիվ լինելը`նրանք պահանջել են նոր դպրոց բացել: Բողոքի ակցիան տևել է մոտ մեկ ժամ, և որևէ միջադեպ չի գրանցվել:

Դիտվել է 840 անգամ:
Print Friendly

Leave a Reply