Արգենտինայի նախագահը կոչ է անում Բրիտանիային բանակցել Ֆոլքլենդյան կղզիների վերաբերյալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 3, 2013 20:07

Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները ՝ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Կամերոնին ուղղված բաց նամակում, կոչ է արել բանակցություններ սկսել վիճահարույց Ֆոլքլենդյան կղզիների վերաբերյալ :
1882թ Արգենտինան և Բրիտանիան պատերազմել են հեռավոր հարավային Ատլանտյան կղզիների համար:
Քիրշները իր բաց նամակում գրել է, որ 180 տարի առաջ այսօրը բրիտանացիները ուժի միջոցով Արգենտինայից խլել են Ֆոլքլենդյան կղզիները:
«Դրանից հետո գաղութատիրական Բրիտանիան հրաժարվում է Արգենտինայի հանրապետությանը վերադարձնել տարածքները՝ այսպիսով խոչընդոտելով վերականգնել տարածքային ամբողջականությունը»,-գրել է Քիրշները:
Նա նաև մեղադրել է Բրիտանիային ՄԱԿ-ի որոշումները խախտելու մեջ, որոնց նպատակն էր երկու երկրներին հրավիրել բանակցային սեղանի շուրջ:

Դիտվել է 1398 անգամ:
Print Friendly

Leave a Reply