Տաք շոկոլադը ավելի համեղ է գազարագույն բաժակի մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 3, 2013 19:59

Եվրոպացի գիտնականները պնդում են, որ սննդի և խմիչքի համը սերտորեն կապված է մատուցելու ձևի և միջոցների հետ:
Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի և Օքսֆորդի համալսարանի գիտնականները անց են կացրել փորձարկում՝ 57 կամավորների օգնությամբ: Գիտնականները նրանց տվել են տաք շոկոլադ՝ չորս տարբեր գույների պլաստիկ բաժակների մեջ:
«Սննդի և խմիչքի տարայի գույնը կարող է ուժեղացնել այնպիսի հատկություններ, ինչպիսիք են համը և բույրը»,-ասում է Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Բետինա Փիքերաս Ֆիզմանը:
Բոլոր բաժակների մեջ լցված էր միևնույն տաք շոկոլադը, սակայն կամավորները նախապատվությունը տվեցին գազարագույն և կաթնագույն բաժակի տարողությանը:

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply