Նրանք Նոր տարին աշխատավայրում են դիմավորել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 3, 2013 15:56

Թուրքիայում որոշակի մասնագիտությունների տեր մարդիկ Ամանորը դիմավորել են աշխատավայրում`ելնելով իրենց մասնագիտության առանձնահատկություններից:
Այսպես «Anadolu» գործակալության ֆոտոթղթակիցները, որոնք նույնպես աշխատել են ամանորյա գիշերը, ֆիքսել են իրենց աշխատանքային պարտականությունները կատարող մարդկանց: Նոր տարին աշխատավայրում են դիմավորել շտապ օգնության ծառայության, հիվանդանոցի, իրավապահ մարմինների աշխատակիցները, տաքսու վարորդները, առևտրականները, ծաղկավաճառները, ձկնորսները, գետնափորները:
Կարելի է ասել, որ Հայաստանում ևս այս մասնագիտությունների տեր մարդիկ չեն զլացել աշխատել նաև Նոր տարվա գիշերը:

Դիտվել է 809 անգամ:
Print Friendly

Leave a Reply