«Թուրքիան եղել և լինելու է Եվրոպայի անբաժան մասը». Ահմեդ Դավութօղլու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 3, 2013 15:51

Թուրքիայի արտգործ նախարար Ահմեդ Դավութօղլուն «Հումանիտար դիվանագիտությանը» նվիրված թուրք դեսպանների 5-րդ կոնֆերանսի ժամանակ իր ելույթում անդրադարձել է օրակարգին առնչվող հարցերին:

«Մենք ապաստան ենք տվել մեր սիրիացի եղբայրներին, քանի որ մենք երբեք չենք մերժում նրանց, ովքեր մեր դուռն են թակում»,-նախարարի խոսքերն է վկայակոչում  «Anadolu» գործակալությունը:

Խոսելով Եվրոմիության հետ առանց վիզաների ռեժիմի հաստատման մասին`Դավութօղլուն նշել է, որ կգա այն օրը, երբ Թուրքիայի քաղաքացիները կկարողանան ազատորեն այցելել Եվրոմիության երկրներ: «Քանի որ մենք եղել և լինելու ենք Եվրոպայի անբաժան մասը»,-ընդգծել է Դավութօղլուն:

Դիտվել է 796 անգամ:
Print Friendly

Leave a Reply