Հարձակում լիցեյի վրա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 3, 2013 15:42
Ջիզրեում ռումբով հարձակվել են դպրոցի վրա:
Թուրքիայի Շրնաք նահանգի Ջիզրե քաղաքում գտնվող Տիգրիսի բազմածրագրային լիցեյում երեկ կեսօրին իրար հետևից երկու ձայնային ռումբ է պայթել: Դպրոցի 3-րդ հարկի միջանցքի աղբարկղներում գցած ձայնային ռումբերի պայթյունի արդյունքում 850 աշակերտ ունեցող դպրոցում մեծ իրարանցում է առաջացել: Պայթյունը վնասել է միջանցքը և լսարանները: Ինչպես տեղեկացնում է “Այդընլըք” թերթը, զոհեր չեն եղել:






Facebook
Tweet This
Email This Post
