Թուրքիայում ուսուցիչները գլխաշորով են դասի գնացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 3, 2013 15:37

Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության հետ մտերմությամբ հայտնի Մանկավարժների միության արհմիության անդամ ուսուցիչները երեկ որպես արտաքին հագուստի վերաբերյալ որոշման դեմ բողոքի ակցիա դասի գլխաշորով են գնացել: Ինչպես տեղեկացնում է “Այդընլըք” թերթը, ուսուցիչները, ովքեր առավոտյան 11-ին հավաքվել էին նախատեսված դպրոցների առջև, իրենց ձեռքերում պահել էին պաստառներ`հետևյալ խորագրերով. “Եթե կա արգելք, կա նաև դիմադրություն”, “Արգելող կառավարություն չենք ուզում”, “Գլխաշորի դեմ հանդես եկողների ձեռքերը թող ջարդվեն”:

Նշենք, որ Թուրքիայի կրթական հաստատություններում արգելված է կրել գլխաշոր:

Դիտվել է 1069 անգամ:
Print Friendly

Leave a Reply