«Չելսիի» անսպասելի պարտությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 3, 2013 12:53

Մարզասերները տեղյակ են, որ տոնական այս օրերին անգամ ֆուտբոլի Անգլիայի բարձրագույն խմբի առաջնությունը շարունակվում է: Եվ ահա, 21-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ անցկացրած խաղում անսպասելիորեն զիջեց մրցաշարային աղյուսակը եզրափակող «Քուինզ պարկ ռեյնջերսին»` 0:1: Հաղթական գնդակը խփեց Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Շոն Ռայթ-Ֆիլիպսը:

«Լիվերպուլը» սեփական խաղադաշտում 3:0 հաշվով առավելության հասավ «Սանդերլենդի» նկատմամբ: Երկու գոլի հեղինակ դարձավ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը: Նա առաջնությունում իր խփած գնդակների թիվը  հասցրեց 15-ի և ռմբարկուների ցուցակում  զիջում է  միայն «Մանչեսթեր յունայթեդի» հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսիին, որն աչքի է ընկել  16 անգամ:

«Չելսին» 38 միավորով  չորրորդ տեղում է,  «Լիվերպուլը» 31 միավորով  8-րդն է: «Սանդերլենդն» ունի 22 միավոր, իսկ «Քուինզ պարկ ռեյնջերսը»՝ 13: 

Տեխնիկական արդյունքներ

«Չելսի» – «Քուինզ պարկ ռեյնջերս»՝ 0:1

Շոն Ռայթ-Ֆիլիպս, 78

«Լիվերպուլ» – «Սանդերլենդ»՝ 3:0

Ռեհեմ Ստերլինգ, 19, Լուիս Սուարես, 26, 53

Դիտվել է 1411 անգամ:
Print Friendly

Leave a Reply