Լևոն Արոնյանը երրորդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 3, 2013 12:32

Տարեսկզբին Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է խաղացողների դասակարգման աղյուսակը:  Լևոն Արոնյանը նահանջել է մեկ «քայլով» և երրորդ տեղում է: Առջևում են` նորվեգացի Մագնուս Կառլսենը և ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:

Լավագույն  տասնյակում են նաև ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդը, բուլղարացի Վեսելին Տոպալովը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովը:

Հայաստանի ներկայացուցիչներից 100 ուժեղագույնների թվում են`  Վլադիմիր Հակոբյանը` (41-րդ տեղ), Սերգեյ Մովսիսյանը (62), Գաբրիել Սարգսյանը (79), Հրանտ Մելքումյանը (87):

Երկրների դասակարգման աղյուսակում Հայաստանը 5-րդն : Առջևում են` Ռուսաստանը, Ուկրաինան, Չինաստանը, Ֆրանսիան:

Դիտվել է 785 անգամ:
Print Friendly

Leave a Reply