Իրաքի վարչապետը նախազգուշացնում է սուննի բողոքարարներին, միևնույն ժամանակ կատարում որոշ զիջումներ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 3, 2013 0:59
Իրաքի շիա վարչապետ Նուրի ալ-Մալիքին նախազգուշացրել է, որ չի հանդուրժի սուննիների հակակառավարական ցույցերը: Այդուամենայնիվ նա կկատարի որոշ զիջումներ՝ խոստանալով, որ կազատի որոշ կին բանտարկյալների:
Հազարավոր սունիներ բողոքի ցույցեր են կազմակերպել ընդդեմ վարչապետ Մալիքիի, ով մեղադրվում է սուննիների նկատմամբ խտրական վերաբերմունքի և շիա հարևան Իրանի ազդեցությամբ գործելու մեջ:
Ցույցերը տեղի են ունենաում Անբար նահանգում, որտեղ ցուցարարները փակում են Հորդանան և Սիրիա տանող ավտոմայրուղին:
Երկուշաբթվա հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում Մալիքին ասաց, որ ցույցերի հետևում արտասահմանյան ծրագրերն են գործում, որոնք «հակասահմանադրական» են:
«Ես ասում եմ նրանց, ովքեր հետևում են այդ ծրագրերին. մի կարծեք, թե կառավարության համար դժվար է քայլեր ձեռնարկել ձեր դեմ կամ ճանապարհները բացելու և այս հարցին վերջնական լուծում տալու համար»,-ասում է Մալիքին:






Facebook
Tweet This
Email This Post
