Ֆրանսիայում Մուհամեդ մարգարեի կյանքի մասին կոմիքսը հայտնվել էվաճառքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 2, 2013 12:17

Ֆրանսիայում վաճառքում հայտնվել են Մուհամեդ մարգարեի կյանքի մասին կոմիքսներ, որոնք ստեղծել են երգիծական Charlie Hebdo ամսագրի հեղինակները: Դրանց առաջին մասը կարելի  է ձեռք բերել օնլայն, Charlie Hebdo-ի կայքում, արժեքը 6 եվրո է: Հեղինակներն ասում են, որ իրենց առաջին հերթին  ճանաչողական նպատակն է մղել դրան: Նրանք ամենևին էլ մարգարեին չեն ուզում ծաղրել, այլ հակառակը, փորձում են ընթերցողին մատչելի լեզվով պատմել նրա կյանքի մասին:  Charlie Hebdo հրատարակիչ  ու նկարիչ Սթեֆան Շարբոյեի խոսքով, կոմիքսների ստեղծմանը մասնակցել է նաև  իսլամի ներկայացուցիչ ու, դա խոսում է  նրա մասին, որ կոմիքսը  հավատացյալների զգացումները վիրավորելու միտում չունի:

Ավելի վաղ այս հրատարակությունը բազմիցս է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները տպագրել, ինչի պատճառով մահմեդականների զայրույթն է շարժել 2012-ին “Մահմեդականների անմեղությունը” ֆիլմի առիթով անկարգությունների ամենաթեժ պահին,  հրատարակությունը ծաղրանկարների նոր շարք հրապարակեց, ինչի  պատճառով Շարբոնյեին սպառնացին մահով: Ներկայում նրան անընդհատ հսկում են ոստիկանները:

Դիտվել է 1606 անգամ:
Print Friendly

Leave a Reply