Վենեսուելայի նախագահ Չավեսը կոմայի մեջ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 2, 2013 11:53

Վենեսուելայի նախագահ Չավեսը, որին դեկտեմբերի սկզբին վիրահատել էին, գտնվում է  արհեստական կոմայի մեջ, հայտնում է իսպանական АВС հրատարակությունը:  Թերթը գրում է, որ  ցանկացած պահի հնարավոր է որոշում կայացվի Չավեսի կենսապահովման սարքերն անջատելու, ինչը փաստացի կնշանակի հիվանդի մահ:

Պաշտոնական Վենեսուելան վստահեցնում է, թե Չավեսի վիճակը կայուն է: Գիտության ու տեխնոլոգիայի նախարար Խորխե Արրեասը համաքաղաքացիներին կոչ է արել չհավատալ այդ շշուկներին:

Հունվարի 10-ին Չավեսի երդմնակալության արարողությունը պետք է կատարվի նախագահի պաշտոնում: Հիվանդության պատճառով բացառվել է  արարողության հետաձգումը կամ էլ Հավանայում Վենեսուելայի դեսպանատանը կատարելը, որտեղ նա գտնվում է  բուժման նպատակով:

Դիտվել է 1307 անգամ:
Print Friendly

Leave a Reply