Աբիջանում հրմշտոցի հետևանքով 61 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 2, 2013 2:04

Աբիջանի  ստադիոնում կազմակերպված տոնական հարավառության ժամանակ 61 մարդ է զոհվել, 250-նն էլ վիրավորվել է:

Կոտ դը Ւվուարի իշխանությունների տվյալներով, զոհերի մեծ մասը երեխաներ են ու նրանց տարիքը չի գերազանցում 15-ը: Նրանք քաղաքի կենտրոնում գտնվող ստադիոնում էին հավաքվել տոնական հրավառությունը դիտելու:

Փրկարարները տեղ են հասել  ողբերգությունից  2 ժամ անց, երբ արդեն գրեթե ոչնչով օգնել նրանց չէին կարող:

Ականատեսների խոսքով, ստադիոնը արյունով հեղված էր, ամենուր իրեր էին թափթփված: Ստույգ պատճառներն անհայտ են:

Դիտվել է 1477 անգամ:
Print Friendly

Leave a Reply