2013 թվականի մեկնարկն ազդարարվեց տոնական հրավառությամբ,լուսանկարներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 1, 2013 21:56

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ամանորյա միջոցառումների շրջանակում, դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Հանրապետության հրապարակում կազմակերպվել էր տոնական համերգային ծրագիր:
ժամը 22:00-ից մեկնարկած համերգային ծրագրի շրջանակում, հրապարակում ներկա բազմաթիվ երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին, իրենց ելույթներով ողջունել և շնորհավորել են հայկական էստրադայի ճանաչված ու սիրված շատ երգիչ-երգչուհիներ:
Տոնական ուրախ մթնոլորտը շարունակվել է մինչև ուշ գիշեր:
Իսկ կեսգիշերին, տոնական հրավառության ուղեկցությամբ, Հանրապետության հրապարակում ներկա քաղաքացիներն ու համերգային ծրագրի մասնակիցները դիմավորել են Նոր տարին:
Համերգային ծրագիրն ավարտվել է գիշերը ժամը 02:00-ին՝ հայտնի DJ-ների մասնակցությամբ կազմակերպված ամանորյա դիսկոտեկով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1184 անգամ:
Print Friendly

Leave a Reply