Հնդկուհի ուսանողուհու բռնաբարությունը. դա տեղի էր ունեցել նրան «դաս տալու» նպատակով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | December 31, 2012 19:00

23-ամյա ուսանողուհին, որին դեկտեմբերի 19-ին  վեց տղամարդ բռնաբարել էին Նյու Դելիի ավտոբուսներից  մեկում, ծեծել և դուրս նետել ընթացքի մեջ գտնվող ավտոբուսից,

Հնդկաստանի քաղաքային միջին խավի աղջիկ  էր: Նա վերջերս Նյու Դելիի մասնավոր հիվանդանոցներից մեկում

ստացել էր  ֆիզիոթերապևտի   պրանկտիկանտի որակավորումը:

Այդ օրը, նա իր 28-ամյա ծրագրավորող ընկերոջ հետ վերադառնում էր

կինոթատրոնից:

Մի ավտոբուս, որը ավելի վաղ լի էր դպրոցականներով, ընթանում էր դեպի իրենց:

 

Ավտոբուսում նստած էր հինգ  տղամարդ [ներառյալ վարորդը] և մեկ

անչափահաս տղա: Տղամարդկանցից շատերը բնակվում էին քաղաքի

ետնախորշերում:

Նրանցից մեկը, համոզելով, որ կհասցնի աղջկան տուն, հրավիրեց զույգերին

ավտոբուս: Մի քանի րոպե անց  ավտոբուսը թեքվեց ուղուց և կողպեց դռները: Ծաղրելով աղջկան այդքան

ուշ դրսում արական սեռի   անձնավորության հետ լինելու համար, տղամարդիկ դրդել են աղջկա ընկերոջը

կռիվ սկսել,այնուհետև՝մետաղյա ձողերվ ծեծելով, հասցրել են նրան ուշաթափության,

ապա անցել աղջկան:

Ոստիկանությունը հայտնում է, որ տղամարդիկ ասել են, թե իրենց արարքը

[աղջկա բռնաբարությունը] ուներ  աղջկան ՛՛դաս տալու՛՛ նպատակ:

Այնուհետև վարորդը՝ զիջելով իր տեղը մեկ այլ անձի, աղջկան հրել է դեպի

ավտոբուսի վերջնամաս և սեռական բռնություն կատարել: Նրան հետևել են

մնացած հինգ տղամարդիկ:

Ուսանողուհուն մեկ ժամ բռնաբարելուց հետո, տղամարդիկ մետաղյա

ձող են մտցրել աղջկա սեռական օրգանի միջով դեպի որովայն, որի

հետևանքով նրա ներքին օրգանները ստացել են ծանր վնասվածեներ:

Այնուհետև հանցագործները կողոպտել են զույգերին և նետել են ավտոբուսից

դուրս: Նրանց գտել է մի անցորդ, որն էլ դիմել է ոստիկանությանը:

Նախորդ տարի, յուրաքանչյուր 20 րոպեն մեկ տեղի էր ունենում

սեռական բռնություն:

Սկզբում երկրի իշխանությունները դիտարկում էին տեղի ունեցածը,

որպես բազմաթիվ նմանատիպ դեպքերից լոկ մեկը, և պատրաստված

չէին դիմադրելու կատաղած հանրության բուռն բողոքները, որը տեղիք

տվեց ցույցարարների և ոստիկանության միջև բախմանը:

Աղջիկը, ում ինքնության մասին տվյալներ ոստիկանությունը չի

տրամադրում, դեկտեմբերի 21-ին կարողացել է ցուցումներ տալ, սակայն

աստիճանաբար նրա վիճակը վատացել է և բժիշկների կողմից գնահատվել

՛՛ծայրահեղ վատ՛՛: Երեք վիրահատությունից հետո, աղջկան տեղափոխել են

Սինգապուր, որտեղ նա մահացել է: Նրա աճյունը տեղափոխվել է Հնդկաստան

կիրակի օրը:

Նրա ծնողները հրաժարվել են լրագրողների հարցերին պատասխանել,

սակայն բարեկամները ասում են, որ աղջիկը իր երկու իրենից երիտասարդ

եղբայրների համար ծառայում էր որպես լավագույն օրինակ:

Ի տարբերություն մյուս ավանդական ընտանիքների, որոնք միայն տղաներին են ուղարկում վճարովի քոլեջներ, աղջկա ծնողները՝ մեծ հույսեր կապելով նրա հետ, վարկ էին վերցրել ուսման համար:

Հանցագործներից չորսը ապրում էին տուժվածի բնակավայրից 17 կմ հեռավորության վրա՝ 1,200 բնակիչ ունեցող ետնախորշում:

՛՛Տեղի ունեցածը մեզ բոլորիս անչափ ապշեցրել է: Այժմ ես չգիտեմ՝ ինչպես եմ երեխաներիս ուսուցման տալու դպրոցներում: Մեր բնակավայր այս իրողության պատճառով ձեռք բերեց վատ համբավ՛՛,-ասել է հանցագործներից մեկի հարևանը:

Մեղադրյալներից մեկի ընտանիքը լքել է քաղաքը՝ խայտառակությունից և զայրույթից խուսափելու համար:

Տղամարդկանցից մեկը ամուսնացած էր և ուներ երեխաներ:

Հնդկաստանում մարդասպանությունը պատժվում է մահապատժով:

 

Դիտվել է 1323 անգամ:
Print Friendly

Leave a Reply