Էրդողանի հաղորդագրությունը Ասադին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 31, 2012 19:08

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի ընդդիմադիր ուժերի կոալիցիայի նախագահ Մուազ Հաթիբի հետ միասին ողջունել է Շանլըուրֆայի Ակչաքալե շրջանում տեղակայված կառավարական տան դիմաց հավաքվածներին: Էրդողանը նշել է, որ Բաշար Ասադին բազմիցս ասել է, որ իր նախորդները շատ սխալներ են գործել, սակայն ժամանակակից քաղաքական գործիչների նոր ու երիտասարդ սերունդը թույլ չի տա նման սխալներ:
«Սակայն մենք տեսնում ենք, որ այդ սխալները նրան գեներով են փոխանցվել, նա նույնիսկ գերազանցել է իր հորը: Ցավոք`մեր եղբայրներից 50 հազար սիրիացի է զոհվել նրա ռմբակոծության տակ և հեռացել դեպի հավերժություն»,-Էրդողանի խոսքերն է վկայակոչում «Anadolu» գործակալությունը:

Դիտվել է 975 անգամ:
Print Friendly

Leave a Reply