Ռոբերտ Ահարոնյանը ՀՀ նախագահի տասչորսերորդ թեկնածուն է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 31, 2012 16:37

Կենտրոնական ընտրական հանձնաժողով այսօր փաստաթղթեր է հանձել «Ժամանակի էություն» սոցիալիստական շարժման կոորդինատոր Ռոբերտ Ահարոնյանը: ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը Անկախին հայտնեց, որ Ռոբերտ Ահարոնյանը ինքնառաջադրվել է:

Արդեն հայտնի է, որ Հայաստանի ԿԸՀ փաստաթղթեր էին ներկայացրել նախագահի 13 թեկնածու` անկուսակցական Մհեր Հայրապետյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը. «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, ինքնառաջադրմամբ Պավլիկ Սարգսյանը, Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը եւ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանը, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը ու «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հունվարի 4-ից կսկսվի թեկնածուների գրանցման ժամկետը եւ կավարտվի հունվարի 14-ին:

Դիտվել է 1336 անգամ:
Print Friendly

Leave a Reply