Ադրբեջանում քաղբանտարկյալի կարգավիճակը արժե 5.000 ամերիկյան դոլար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 31, 2012 13:39
Ադրբեջանում անհրաժեշտ է վճարել 5.000 ամերիկյան դոլար` քաղբանտարկյալի կարգավիճակ ձեռք բերելու համար:
Ադրբեջանի Ազգային ժողովի պատգամավոր, Մոնիտորինգային իրավապաշտպան խմբի անդամ Չինգիզ Գանիզադեն գումար է պահանջել` դատապարտյալ Սաբիր Բահշալիևին քաղբանտարկյալների ցուցակում ներառելու համար: Այդ մասին “Haqqin” թերթին տեղեկացրել է դատապարտյալի եղբայրը`Մահերրամ Բահշալիևը: Նա ասել է, որ ինքը դիմել Գանիզադեին այն բանից հետո, երբ նրան բացատրել են, որ իր եղբայրը ձերբակալվել է քաղաքական պատճառներով, և պատժից ազատվելու համար նա պետք է ունենա քաղբանտարկյալի կարգավիճակ: Ծանոթանալով գործին` Չ. Գանիզադեն ասել է. “Քաղբանտարկյալի կարգավիճակ ձեռք բերելու համար նախևառաջ անհրաժեշտ է վճարել 5.000 ամերիկյան դոլար`Եվրախորհուրդ մեկնող իրավապաշտպանների ճանապարհածախսերը փակելու համար: Իսկ այն գումարը, որը վճարելուեք ինձ, ես կասեմ ավելի ուշ”: Սակայն գործարքը չի կնքվել, քանի որ Մ. Բահշալիևը չուներ անհրաժեշտ գումար:
Հավելենք, որ Բահշալիև Սաբիր Մամեդհասան օղլուն ձերբակալվել է Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության կոմից 2005թ. հոկտեմբերի 17-ին: Ձերբակալության պատճառ հանդիսացել է Ադրբեջանի Ազգային ժողովի նախկին նախագահ Ռասուլ Գուլիևի հետ հեռախոսազրույցը:






Facebook
Tweet This
Email This Post
