Այսօր ժամը 12:00-ին ԿԸՀ ինքնառաջադրման փաստաթղթեր կներկայացնի Րաֆֆի Հովհաննիսյանը:

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 31, 2012 11:01

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով այսօր` դեկտեմբերի 31-ին, ժ. 12:00-ին ինքնառաջադրման փաստաթղթեր կներկայացնի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ արդեն փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար ԿԸՀ է դիմել Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, անկուսակցական Տարոն Աբրահամյանը (1964թ.): Բացի այդ, ինքնաառաջադրման միջոցով ԿԸՀ է դիմել «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը (1957թ.),«Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը, անկուսակցական Մհեր Հայրապետյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը. «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, քաղաքագետ, Մաշտոցի պուրակի «բուտիկները» ապամոնտաժող բրիգադի անդամ Անդրեաս Ղուկասյանը, ինքնառաջադրմամբ Պավլիկ Սարգսյանը, Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը եւ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Այսպիսով , առայժմ ունենք տասերեք նախագահի թեկնածու:

Դիտվել է 1082 անգամ:
Print Friendly

Leave a Reply