ՀՖՖ. Հենրիխ Մխիթարյանը` լավագույն ֆուտբոլիստ, Վարդան Մինասյանը` լավագույն մարզիչ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 30, 2012 23:01

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է 2012թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական մրցանակաբաշխությունից հայտնում է NEWS.am Sport-ի թղթակից Վերա Մարտիրոսյանը: Հենրիխ Մխիթարյանը ստացել է 4 միլիոն դրամ մրցանակ:

Հարցման արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կրասնոդարից» Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխված Յուրա Մովսիսյանը: Լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:

Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը պարգեւատրվել է 2 միլիոն դրամով:

 

Դիտվել է 1565 անգամ:
Print Friendly

Leave a Reply