Խոսող պատառաքաղ. նոր ճապոնական սարքը արտառոց ձայներ է արձակում մինչ դուք ուտում եք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 30, 2012 7:03

Սկզբից նրանք ստեղծեցին խոսող զուգարանակոնք, իսկ այժմ ճապոնացիները նոր, ամենօրյա օգտագործման խոսող առարկա են ստեղծել:
Եթե ճաշելը ձանձրալի գործողություն եք համարում, ապա այս նոր հայտնագործությունը կհետաքրքրացնի այն. խոսքը խոսող պատառաքաղի մասին է:
EsTheremine կոչվող պատառաքաղանման գործիքը հնչյուններ է արձակում մինչ դուք ուտում եք:
Պատառաքաղը իր մեջ ունի միկրո կարգավորիչ, խոսափող, ուժեղացուցիչ և մարտկոց, որոնց միջոցով տարբեր ձայներ է արձակում՝ կապված նրանից, թե ինչ եք ուտում:
Պատառաքաղը նույնիսկ կարող է տարբերակել ուտելու ձևերը:
Այս սարքը ստեղծվել է Տոկիոյի Օչանոմիզու համալսարանի հետազոտողների կողմից, որոց նպատակն էր քաջալերել մարդկանց ավելի բազմազան սննունդ ուտելու համար:
Դուք պետք է որոշեք օգտագործել էլեկտրական խոսող պատառաքաղը որպես հաղորդակցվելու միջոց, թե ոչ, ամեն դեպքում սա մի նոր գաղափար է ճաշելու գործընթացը ավելի ուրախ դարձնելու համար:

Դիտվել է 1256 անգամ:
Print Friendly

Leave a Reply