Հունաստանում Ազգային զբոսաշրջության վարչությունում հայտնաբերվել են խարդախություններ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 30, 2012 6:55

Երեք հույներ ձերբակալվել են Ազգային զբոսաշրջության վարչությունից գումարներ կորզելու մեղադրանքներով: Ֆինանսների նախարարությունը հետաքննություն է սկսել՝ բացահայտելու 12 միլիոնի բացը:
Ներկայումս տուրիզմը համարվում է Հունաստանի ամենաեկամտաբեր բնագավառներից մեկը:
Համաձայն ոստիկանությանը՝ Ազգային զբոսաշրջության վարչության նախկին խորհրդատուն՝ համագործակցելով երկու մեղսակիցների հետ, կանխիկացրել է 147,000 եվրոյի կեղծված չեկ:
Transparency International- ի կողմից հրապարակված համաշխարհային կոռուպցիոն ցուցանիշի ցանկում Եվրոպական միության 27 անդամ պետություններից Հունաստանը զբաղեցնում է վերջին տեղը:

Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply