Սաուդյան Արաբիայի բյուջեի ավելցուկը հասնում է 102,9 միլիարդ դոլլարի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 30, 2012 6:51

 Ինչպես Սաուդյան Արաբիայի ազգային հեռուստատեսությունն է հայտնել, Սաուդյան Արաբիայի 2012թ. բյուջեն ունեցել է 368 միլիարդ ռիյալի (102,9 միլիարդ դոլար) ավելցուկ՝ նավթային եկամուտների շնորհիվ:

Ըստ երկրի ֆինանսների նախարարության՝ ակնկալվում էր, որ մինչև տարևերջ եկամուտը կհասնի 1,24 տրիլիոն ռիյալի (330,4 միլիարդ դոլար), իսկ  ծախսը՝ 853 տրիլիոնի (227,5 միլիարդ դոլար):
Երկիրը 2012-ին բյուջեում կանխատեսում էր 12 միլիարդ ռիյալի (3,2 միլիարդ դոլարի) ավելցուկ:
Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply