Ռուսական ուղևորական ինքնաթիռը վթարի է ենթարկվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 30, 2012 6:49

Ռուսական ուղևորական ինքնաթիռը շաբաթ օրը Մուսկվայի Վնուկովո օդանավակայանի թռիչքուղուց դուրս սահելով և վթարի ենթարկվելով օդանավակայանի հարևանությամբ գտնվող մայրուղում, բաժանվել է երեք մասի:

«Դժվար վայրէջքից հետո օդանավը բաժանվել է երեք մասի»,- ասել է օդանավակայանի խոսնակ Ելենա Կռիլովան:
Նա տեղեկացրել է, որ ոչ ոք չի մահացել, սակայն RIA-ի փոխանցմամբ կան երկու զոհեր:
Համաձայն Արտակարգ իրավիճակների նախարարության՝ օդանավում  12 մարդ կար:
«Տուպոլև-204» ուղևորական ինքնաթիռը պատկանում էր ռուսական «Կարմիր թևեր» ավիաընկերությանը: Այն ժամանում էի Չեխիայից:

Դիտվել է 1195 անգամ:
Print Friendly

Leave a Reply