Բռնաբարության զոհ դարձած հնդիկ ուսանողուհին մահացավ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 30, 2012 6:44

23-ամյա ուսանողուհին, որին դեկտեմբերի 19-ին վեց տղամարդ բռնաբարել էին Նյու Դելիի ավտոբուսներից մեկում, ծեծել և դուրս նետել ընթացքի մեջ գտնվող ավտոբուսից, մահացել է շաբաթ օրը, Սինգապուրի «Մաունթ Էլիզաբեթ» հիվանդանոցում:
Նյու Դելիի ոստիկանության խոսնակ Ռաջան Բհագաթը ասել է, որ դատապարտվելու դեպքում՝ վեց հանցագործ տղամարդիկ կենթարկվեն ցմահ ազատազրկման:
«Չնայած «Մաունթ Էլիզաբեթի» ութ մասնագետներից բաղկացած անձնակազմի ջանքերին, նրա վիճակը վերջին երկու օրերին աստիճանաբար վատթարանում էր»,-ասում է հիվանդանոցի տնօրեն Լոհը:
«Աղջիկը ուներ մարմնական և ուղեղի լուրջ վնասվածքներ: Նա քաջաբար պայքարում էր կյանքի համար, սակայն նրա մարմնական վնասվածքները չափազանց ծանր էին հաղթահարելու համար»:
Հնդկուհին մահացավ շաբաթ վաղ առավոտյան: Նրա կողքին էին իր ընտանիքը և Հնդկաստանի դեսպանատան աշխատակիցները:

Դիտվել է 1294 անգամ:
Print Friendly

Leave a Reply