Երկու տղամարդ և մի կին են ձերբակալվել մահմեդական համայնքային կենտրոնի մոտ կտրված խոզի գլուխ թողնելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 30, 2012 6:25

Երկու տղամարդ և մի կին են ձերբակալվել մահմեդական սրբավայրի մոտ խոզի գլուխ թողնելու համար:

Ոստիկանությունը ժամանել էր, երբ տեղեկություն էր ստացել այդ արարքի մասին: Դեպքը տեղի էր ունեցել Լեստեյշիրի Thurnby Lodge կոչվող տարածքում, որը տեղի մահմեդական համայնքի կողմից օգտագործվում է տարբեր ծիսակատարությունների համար:

Տեղի մահմեդականները ցնցված են նման վիրավորական վերաբերմունքից իրենց մշակույթի նկատմամբ: Մահմեդական օրենքներով արգելվում է խոզի միս ուտել, քանի որ խոզը անմաքուր կենդանի է համարվում:

Լեստեյշիրի ոստիկանությունը հաստատել է ռասիստական դեպքի հետ կապված 40 տարեկան մեկ կնոջ և 37, 46 տարեկան երկու տղամարդու ձերբակալության մասին:

Դիտվել է 1307 անգամ:
Print Friendly

Leave a Reply