Ըստ բաժանության պայմանագրի՝ Սիլվիո Բեռլուսկոնին ստիպված է տարեկան 2.5 միլիոն ֆունտ վճարել իր երկրորդ կնոջը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 30, 2012 6:14

Սիլվիո Բերլուսկոնիին բաժանության պայմանագրի համաձայն ստիպված է օրեկան 82,000 ֆունտ վճարել իր երկրորդ կնոջը:
Գրեթե երեք տարի տևած քաշքշուկից հետո դատարանի որոշմամբ Վերոնիկա Լարիոն ամեն տարի 30 միլիոն ֆունտ է ստանալու Բեռլուսկոնիից:
Նախկին դերասանուհին ցանկանում էր ստանալ 60 միլիոն ֆունտ արժողությամբ ընտանեկան վիլլան և ամսական 250.000 ֆունտ, սակայն ի վերջո կանգնեց ամսական 2.5 միլիոն ֆունտի վրա:
76 տարեկան պր. Բերլուսկոնիի կարողությունները գնահատվում են 3.7 միլիարդ դոլար, ինչպես նաև նա Միլանի մոտակայքում գտնվող վիլլայի սեփականատեր է և ղեկավարում է իր սեփական բիզնես կայսրությունը:
Դատարանի վճռում ասվում էր, որ նախկին վարչապետից երեք երեխա ունեցող 56 տարեկան տիկին Լարիոն, իրավունք ունի ապրել այնպիսի պայմաններում, ինչպես սովոր էր ապրել ամուսնացած ժամանակ:
Այժմ Բերլուսկոնին հայտարարել է, որ պատրաստվում է կրկին իր թեկնածությունը դնել Իտալիայի վարչապետի առաջիկա ընտրություններում: Եթե նրան հաջողվի ընտրվել, ապա նա գրասենյակը կղեկավարի արդեն չորրորդ անգամ:
Լրատվամիջոցները նաև հաստատել են, որ նա նշանված է 27 տարեկան Ֆրանչեսկա Պասկալի հետ, որը արդեն պատրաստվում է ամուսնանալ Իտալիայի «առաջին տիկինը» լինելու համար:

Դիտվել է 734 անգամ:
Print Friendly

Leave a Reply