Բաքուն պատրաստվում է Ամանորին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 30, 2012 5:53

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ակտիվորեն ընթանում են ամանորյա պատրաստությունները: Քաղաքի փողոցները ողողված են բազմաթիվ լույսերով, իսկ երկրի գլխավոր տոնածառը փայլու է «ոսկու նման»: Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`տոնական միջոցառումների և զարդարանքների հարցում հաշվի են առնվել նաև ազգային կոլորիտի որոշ տարրեր:
Քաղաքում ամեն տոնածառի կողքին Ձմեռ պապ և Ձյունանուշ է կանգնած, որոնք հատուկ քննություններ են հանձնել ամանորյա ավանդական դերերին արժանանալու համար:
Նախատեսվում է, որ Ամանորի գիշերը Բաքվի ազգային այգում`Կասպից ծովի ափին, տեղի են ունենալու մի շարք տոնական միջոցառումներ:

Դիտվել է 785 անգամ:
Print Friendly

Leave a Reply