Թուրքիայում սկսվել է «Ձմեռը եկավ…հաց և ծածկոց սիրիացիների համար» նախաձեռնությումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 30, 2012 5:49

Թուրքիայում կրոնական հարցերի վարչության նախագահ Մեհմեդ Գյորմեզի կարգադրությամբ երեկ երկրում ուրբաթօրյա աղոթքը`նամազը, նվիրված է եղել սիրիացիների օգնության հասարակական նախաձեռնությանը, որը անվանվել է «Ձմեռը եկավ…հաց և ծածկոց սիրիացիների համար»:
Նա հանդես է եկել նախաձեռնության ներկայացման օրը`ընդգծելով, որ Թուրքիան օգնության ձեռք է մեկնում եղբայրական ժողորդին`սիրիացիներին: «Ես դիմում եմ մուսուլմանական ամբողջ աշխարհին`ինչպես սունիներին, այնպես էլ շիաներին: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Սիրիայում տեղի ունեցող անմարդկային արարքների վրա: Այս խնդիրը միայն մուսուլմանական աշխարհինը չէ, այն համամարդկային ողբերգություն է: Այդ պատճառով էլ ես կոչ եմ անում ամբողջ աշխարհին ձեռք մեկնելու սոված և անտուն սիրիացիներին»,-Գյորմեզի խոսքերն է վկայակոչում «Anadolu» գործակալությունը:
Գյորմեզը նաև նշել է, որ իր 2013 թվականի իր առաջին աշխատավարձը նվիրաբերելու է կարիքավոր սիրիացիներին`կոչ անելով իր բոլոր գործընկերներին հետևելու այդ օրինակին:

Դիտվել է 722 անգամ:
Print Friendly

Leave a Reply