Ստամբուլում 84-ամյա հայ կին է դաժանաբար սպանվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 29, 2012 23:51

Թուրքական «Haberler»-ը հաղորդում է, որ Ստամբուլի Ֆաթիհ վարչական շրջանում երեկ երեկոյան 5 մարդասպան ներխուժել են հայ կնոջ տուն և դանակի յոթ հարված են հասցրել տան բնակչուհի 84-ամյա Մարիսա Քյուչուքին`կտրելով նրա կոկրդը:
Զոհի որդին`Քատիկ Քյուչուքը մորը այցելության է եկել, թակել է դուռը, սակայն ոչ ոք չի բացել այն: Այդ ժամանակ նա ինքն է դուռը բացել իր մոտ եղած բանալիով: Մտնելով տուն`նա դռան հետրում հայտնաբերել է անշունչ ընկած մորը: Դեպքի վայր են եկել ոստիկանական և շտապ օգնության ծառայությունները: Արձանագրվել է յոթ տեղից դանակահարված և կոկորդը կտրված կնոջ մահը: Կատարվում է դատաբժշկական քննությունը:
Սպանված կնոջ հարևանուհին`Ումիդ Բաշքանը ոստիկաններին պատմել է. «4 ամիս է, ինչ այստեղ եմ ապրում: Մարիսա մորաքրոջը վերջին անգամ այսօր եմ տեսել`ժամը 15:30: Խանութից էր գալիս, ձեռքին էլ տոպրակներ կային: Հետո ամուսինս զանգեց ինձ և ասաց, որ նրան սպանել են: Տարեց կինը տանը մենակ էր ապրում»:
Ոստիկանությունը 4 երեխաների մայր Մարիսա Քյուչուքին դաժանաբար սպանած հանցագործների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներ է տանում:

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply