Ժոզե Մոուրինյոն տարվա լավագույն ֆուտբոլային մարզիչ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 29, 2012 13:39

Ժոզե Մոուրինյոն «Globe Soccer»-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլային  մարզիչ: Պարգևատրության արարողությունը կայացել է  Դուբայi` «Burj Califa de Dubai» հյուրանոցում:

Հանձնաժողովում են եղել կազմում են եղել «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին, «Պորտու» ակումբի նախագահ Պինտու դա Կոշտան, Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր տնօրեն Միգել Անխել Խիլ Մարինը և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն: Հաշվի է առնվել, որ պորտուգալացի մասնագետի ղեկավարությամբ Մադրիդի «Ռեալը» գերազանցել է իր իսկ սահմանած երկու ռեկորդ. Իսպանիայի  առաջնությունում վաստակել է 100 միավոր և խփել 121 գոլ:

Մոուրինյոն Դուբայ է ժամանել կնոջ և 2 երեխաների ուղեկցությամբ:

Դեկտեմբերի 29-ին պորտուգալացի մասնագետը կվերադառնա Իսպանիա:

Դիտվել է 747 անգամ:
Print Friendly

Leave a Reply