«Մետալուրգի» լավագույն լեգեոնականը Կառլեն Մկրտչյանն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 29, 2012 13:11

Տարեվերջին Դոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում անցկացվել է հարցում, որի արդյունքով 2012-ի թիմի լավագույն լեգեոնական է ճանաչվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: Նա հավաքել է 495 ձայն` 5 անգամ գերազանցելով 2-րդ տեղում գտնվող բուլղարացի Վելիզար Դիմիտրովի արդյունքը:

Երրորդը Հայաստանի հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանն է, որը ստացել է 88 ձայն: Արտակ Եդիգարյանը 16 ձայնով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

 

Դիտվել է 759 անգամ:
Print Friendly

Leave a Reply