Դիմավորեք iWatch-ին. խոսակցություններ կան, որ Apple-ը կստեղծի ձեռքին կապելու հնարավորությամբ նոր սարք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 29, 2012 0:05

Հայտնում են, որ Apple-ը ստեղծում է նոր սենսորային էկրանով «սմարթ ժամացույցներ»:

Չինական ինտերնետային կայքը հայտնում է, որ համակարգիչներ արտադրող հսկան աշխատում է 1.5դույմ էկրանով, ձեռքին կապելու հարմարանքով սարքերի ստեղծման վրա, որը հնարավորություն կունենա Bluetooth-ի միջոցով կապվել այլ սարքերի հետ՝ այդ թվում և iPhone-ի:

Հայտարարությունում ասված է, որ «iWatch»-ը վաճառքի կհանվի հաջորդ տարի:

Ասվում է, որ« iWatch»-ը կաշխատի iOS ծրագրի այն նույն սերիայով, ինչ iPhone-ը և iPad-ը, որը ծրագրերը հեշտությամբ ներբեռնելու հնարավորություն է տալիս:

Այս նոր ժամացույցը կմրցակցի Google-ի նոր արտադրանքի «Google Glass»-ի  հետ, որը իրենից ենթադրում է էկրանով գլխին դնելու հարմարանք և լույս կտեսնի հաջորդ տարի:

 

Դիտվել է 1314 անգամ:
Print Friendly

Leave a Reply