Արդյո՞ք սա մինչ այժմ ստեղծված ամենաազդու հակածխախոտային գովազդն է. նոր տարվան նվիրված քարոզարշավում ցուցադրվում է, թե ինչպես է քաղցքեղի ուռուցքը հայտնվում ծխախոտի մեջից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 28, 2012 23:09

Ծխախոտից դուրս եկող ուռուցքի պատկերը հանդիսանում է Բրիտանիայի կառավարության՝ միլիոնավոր բնակիչներին ծխելուց հետ պահելու քարոզարշավի մի մասը:

Առողջապահության նախարարությունը այսօր նոր հակածխախոտային քարոզարշավ է սկսել՝ ի պատասխան գիտնականների այն հայտարարության, որ ծխողների մեկ երրորդը կարծում է, որ ծխելու վնասակար հատկությունների մասին տվյալները խիստ չափազանցված են:

Եվ այս ամենը չնայած նրան, որ ծխելը հանդիսանում է վաղաժամ մահվան ամենահիմնական պատճառը: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր տարի ծխելուց մահանում է 100.000 մարդ:

Այս նոր հակածխախոտային քարոզարշավը կկենտրոնանա այն փաստի վրա, որ յուրաքանչյուր 15 ծխախոտ ծխելուց հետո օրգանիզմում տեղի են ունենում մուտացիաներ, որոնք քաղցկեղի պատճառ են հանդիսանում:

Գլխավոր բժիշկ պրոֆեսոր Դեյմ Սալլի Դեյվսը նշում է, որ այս քարոզարշավի ընթացքում մարդկանց կցուցադրվի, թե ինչպես է քաղցկեղ առաջանում ծխախոտի մեջից, երբ այն ծխում են:

Բժիշկը նաև նշում է, որ յուրաքանչյուր երկու ծխողից մեկը մահանում է ծխելուց և հիմնականում՝ քաղցկեղից: Նա նաև ավելացրեց, որ մարդիկ իրականում չեն անձնավորում ծխելու վնասները և չեն հասկանում, թե իրականում ինչ է կատարվում իրենց օրգանիզմի հետ, երբ ծխում են:

Այս քարոզարշավի վրա ծախսվել է 2,7 միլիոն ֆունտ, այն կտևի 9 շաբաթ և կհեռարձակվի հեռուստացույցով, գովազդային վահանակների վրա, ինչպես նաև ուղիղ հեռարձակմամբ:

Դիտվել է 1790 անգամ:
Print Friendly

Leave a Reply