20 տարեկան տղամարդը մահացել է գրազով 28 հում ձու ուտելուց հետո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | դեկտեմբերի 28, 2012 22:17

Թունիսացին մահացել է գրազով 28 հում ձու ուտելուց հետո:

20 տարեկան Դհաոու Ֆատնասսին ընկերոջ հետ մեծ գումարի վրա գրազ է եկել, որ կարող է իրար հետևից ուտել 30 հում ձու:

Ֆատնասսին հասցրել է ուտել միայն 28 ձու և ստամոքսի ուժեղ ցավ է ունեցել:

Shems FM-ը՝ տեղական ռադիոն, հայտնել է, որ տղամարդուն անմիջապես տեղափոխել են մոտակա հիվանդանոց, սակայն հիվանդանոց հասնելուն պես նա մահացել է:

Լավ եփված ձուն հարուստ է պրոտեիններով և առողջ սննդակարգի մաս է կազմում, մինչդեռ հում ձուն կարող է սննդային թունավորում առաջացնել:

Դիտվել է 1189 անգամ:

Leave a Reply