Նատանյահուի կուսակցությունը կհաղթի ընտրություններում. աջակողմյան կուսակցությունը վարկանիշը բարձրանում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 28, 2012 22:14

Իսրայելի վարչապետ Բենջամին Նատանյահուի Լիկուդ կուսակցությունը ակնկալվում է, որ կհաղթի հունվարի 22-ին կայանալիք ընտրություններում, ինչպես հարցումներն են ցույց տալիս, Պաղեստինի պետականությանը ընդդիմացող աջակողմյան կուսակցության ժողովրդականությունը աճում է:
Մեկ ամիս առաջ Yedioth Ahronoth օրաթերթը հրատարակել է հարցումների արդյունքներ, համաձայն որի Լիկուդ կուսակցությունը հավաքելու է պատգամավորական 55 տեղեր: Երկու շաբաթ առաջ Jerusalem Post-ը գրել էր, որ կուսակցությանը բաժին է ընկնում 34 տեղեր, նախկին 39-ի փոխարեն: Ըստ Maariv-ի հարցումների Լիկուդը կստանա 37 տեղ:
Լեյբորիստական կուսակցությունը համաձայն բոլոր հարցումների կզբաղեցնի երկրորդ տեխը ՝17-18 պատգամավորական տեղերով:
Նաֆտալի Բենեթի կուսակցության նախընտրական ծրագիրը մերժում է Պաղեստինի հարցի երկու պետության տարբերակով լուծումը: Հարցումները ցույց են տալիս արդյունքների վերընթաց միտում: Համաձայն հարցումների կուսակցությունը խորհրդարանում կստանա 12-14 տեղ:

Դիտվել է 1305 անգամ:
Print Friendly

Leave a Reply