Պուտինը ստորագրում է ամերիկացիների կողմից ռուս երեխաներ որդեգրման արգելքի մասին օրենքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 28, 2012 22:06

Նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ ուրբաթ, ստորագրել է ամերիկացիների՝ ռուս երեխաներ որդեգրելու իրավունքը արգելող օրենքը:
Օրենքը նաև կարգելի ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը, ինչպես նաև արտերկրում ռուսների իրավունքները ոտնահարող ամերիկացիների նկատմամբ կկիրառի մուտքի արտոնագրի արգելք և ակտիվների սառեցում:
Ամերիկացի ծնողների կողմից 52 երեխաների որդեգրման գործընթացը, որը ընթացքի մեջ է, կկասեցվի, և երեխաները կմնան Ռուսաստանում:
Այս քայլը պատասխան է ԱՄՆ-ի Մագնիցկու ակտին, որը արգելում է հակակոռուպցիոն հարցերով փաստաբան Սերգեյ Մագնիցկու սպանության մեջ ներգրավվածության և այլ իրավունքների չարաշահման մեջ մեղադրվող ռուսաստանցիների մուտքի իրավունքը Ամերիկա:

Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply