Մյանմարի ընդդիմության առաջնորդի հյուսած սվիտերը վաճառվել է աճուրդով 50 հազար դոլարով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | դեկտեմբերի 28, 2012 21:34
Նոբելյան մրցանակի դափնեկիր ու Մյանմարի ընդդիմության առաջնորդ Աուն Սան Սու Չժին աճուրդի է հանել իր հյուսած սվիտերը:
Նրա կազմակերպած բարեգործական աճուրդը”Ազգային լիգան ժողովրդավարության համար” համերգի մի մասն էր, որի նպատակն էր աղքատ ընտանիքների երեխաների կրթության համար միջոցներ հավաքելը:
Սվիտերը գնել է տեղի ռադիոկայանի ներկայացուցիչը` 41 հազար մյանմարյան կյատով (49,5 հազար ԱՄՆ դոլար), չնայած սկզբում այն գնահատվել էր ընդամենը 6 հազար դոլար:
67-ամյա Աուն Սան Սու Չժին տնային կալանքի մեջ է անցկացրել իր կյանքի 15 տարին : Նոբելյան մրցանակակիրը ներկայում խորհրդարանի պատգամավոր է ու խորհրդարանական ընդդիմության առաջնորդը:
Դիտվել է 1527 անգամ:





Facebook
Tweet This