Հուսնի Մուբարաքը տեղափոխվել է բանակային հիվանդանոց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 28, 2012 21:37

Եգիպտոսի պաշտոնանկ նախագահ Հոսնի Մուբարաքը, որը ցմահ ազատազրկման է դատապարտված 2011թ. ցուցարարներին սպանության համար, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կմնա բանակային հիվանդանոցում՝ առողջության վատթարացման պատճառով:
84-ամյա նախկին առաջնորդը կողի կոտրվածքի պատճառով բանտային կլինիկայից տեղափոխվել է բանակային հիվանդանոց:
«Նա հիվանդանոցում կմնա մոտավորապես 15 օր»,- նրա փաստաբան Մուհամեդ Աբդալ Ռազեկը ասել է Reuters լրատվական գործակալությանը:
«Փառք Աստծու նախագահի առողջական վիճակը կայուն է: Նա անցել է ռենտգենյան հետազոտություն, և արդեն կստանա համապատասխան բուժում»:

Դիտվել է 1110 անգամ:
Print Friendly

Leave a Reply