Բռնաբարության հնդկուհի զոհը տեղափոխվել է Սինգապուրի հիվանդանոց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 28, 2012 21:22

23-ամյա ուսանողուհին, ում դեկտեմբերի 19-ին վեց տղամարդ բռնաբարել էին Նյու Դելիի ավտոբուսներից մեկում, ծեծել և դուրս նետել ընթացքի մեջ գտնվող ավտոբուսից, տեղափոխվել է Սինգապուր՝ բուժում ստանալու համար:
«Հիվանդը այժմ պայքարում է բոլոր դժվարությունների դեմ՝ իր կյանքի համար»,-Ասում է Մաունթ Էլիզաբեթ հիվանդանոցի տնօրեն Կելցին Լոհը:
«Ժամանումից հետո մեր բուժող անձնակազմի կողմից կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ բացի սրտի կանգառից, աղջիկը նաև ուներ թոքերի և որովայնի ինֆեկցիա և ուղեղի զգալի վնասվածք»:
Մինչև Սինգապուր տեղափոխվելը, զոհը տարել էր որովայնի երեք վիրահատություն: Սինգապուրում նրա վիճակը գնահատվել էի «ծայրահեղ ծանր»:

Դիտվել է 1143 անգամ:
Print Friendly

Leave a Reply