Բելգիացիները պնդում են, որ կարտոֆիլի ֆրին ծագել է Բելգիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 28, 2012 21:17

Համաշխարհային ճանաչում ստացած կարտոֆիլային ֆրիի ծագումն իրենց են վերագրում եվրոպական երկու պետություն՝ Ֆրանսիան և Բելգիան:

Բելգիացիները պաշտում են կարտոֆիլային ֆրին, սակայն մինչև վերջերս  դրա հետ կապված գիտական հետազոտություն գոյություն չուներ ,-ասում է Լիգ համալսարանի պրոֆեսոր Պիեր Լեկլերկը վերջերս Բրյուսելում կայացած ֆորումում:

«Ֆրին փողոցային խոհարարության ծնունդ է»,-ասում է ֆրանսիացի պատմաբան Մադելին Ֆերիրը,-«Ահա թե ինչու դժվար է պարզել, թե որտեղից է այն եկել»:

Ֆրին ենթադրաբար առաջին անգամ վաճառել են շրջիկ վաճառականները Ֆրանսիայի «Պոն Նըֆ» կամրջի վրա Ֆրանսիական հեղափոխությունից առաջ:

Ֆրիի պատմության ֆրանսիական այս տարբերակը լայնորեն ճանաչում է գտել, չնայած բելգիացիների կողմից հնչեցրած առարկությունների: Նրանք պնդում են, որ այն առաջացել է երկրի հարավում ՝ Նամուրում:

Համաձայն բելգիացիների՝ էժան կերակուր փնտրող մարդիկ Մոս գետում զբաղվում էին ձկնորսությամբ, և տապակում էին ամեն ինչ:

«Մեզ չի հետաքրքրում՝ որտեղից է ծագել ֆրին: Այն ինչ մեզ հետաքրքրում է՝ այն է, թե ինչ է նրանց հետ կատարվել»,-ասում է Բրյուսելի պատմության և մշակույթի մասնագետ Ռոուլ Յակոբսը:

Դիտվել է 1129 անգամ:
Print Friendly

Leave a Reply